Դեմոկրատիան բլեֆ է, որ փաթաթում են աշխարհի ժողովուրդների վզին։
Դա լավ միջոց է միջամտելու և խառնվելու այլ պետությունների գործերին` բարենորոգման անվան տակ իրենց ազդեցությունը հաստատելով այլ ազգերի և պետությունների վրա։
70-րոպեանոց կառավարության նիստը նայելուց հետո ինձ համար բացահայտում արեցի, որ մենք ՀՀ-ից տեղի ունեցած արտագաղթը «չենք ուսումնասիրել», հա, ու մեկ էլ, որ «խոսելու, բանավիճելու կուլտուրա չունենք», «մի քիչ խոսում ենք ու աթոռով իրար խփում»...
Այո, չգիտեի, որ միլիոնների տեր եմ, այսօր առավոտ բարև, բարի լույսից հետո իմացա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոմն Լաուռա Արզաքանցյանի կամ, ամենայն հավանականությամբ, այդ անուն ազգանվամբ հանդես ՖԲ ֆեյք օգտատիրոջ (https://www.facebook.com/lauraarzakancyan , https://www.facebook.com/lauraarzakancyan/about) հոկտեմբերի 14-ի գրառումից :
Երբ պետականության հիմքերը խարխլվում ու քանդվում են, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության սուբյեկտայնության փաստացի կորստի գործընթաց է ընթանում, թվում է, թե հանրության համար հենց դա պետք է դառնա բուռն հասարակական-քաղաքական բանավեճի և համախմբման ակնկալիքով լայն քննարկման առարկա։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է մեր երկում։
Ինչքան էլ մարդկայնորեն հասկանում եմ ընդդիմադիր պայքարի որոշ առաջնորդների սրտացավությունը և անկեղծությունը, ժամանակն է ասելու մի դառը ճշմարտություն, որը բացահայտում և ապացուցում է, որ այս տեսքով ընդդիմադիր շարժումները դատապարտված են։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...